Իշխանությունները ցանկանում են գլխատել ԶՈՒ-ի ամբողջ հրամկազմը. Հայկ Նահապետյան — ARUSHANYAN TV Իշխանությունները ցանկանում են գլխատել ԶՈՒ-ի ամբողջ հրամկազմը. Հայկ Նահապետյան — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Իշխանությունները ցանկանում են գլխատել ԶՈՒ-ի ամբողջ հրամկազմը. Հայկ Նահապետյան

Մեր թշնամին մեր հայրենիքը բզկտում է, կտոր-կտոր է անում, սահմանամերձ մեր գյուղերը, բնակավայրերն այլեւս խոցելի են հակառակորդի համար, առաջնային թիրախն իրենց համար Սյունիքն է, բայց դրանով չեն բավարարվելու, անցնելու են Տավուշին, Վարդենիսին, Եղեգնաձորին, այդ մահաբեր ամպը մեր երկնքում է: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ՊՆ-ի շենքի դիմաց հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բանակի ակցիայի ժամանակ նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը:

«Օրվա իշխանությունները որքանո՞վ են կարողանում համարժեք գնահատել եւ դիմագրավել այդ մարտահրավերներին: Նորություն ասած չեմ լինի, եթե գնահատեմ, որ դիլետանտ կառավարման հետեւանքով կնքվեց խայտառակ կապիտուլյացիոն ակտը, եւ միակ օղակը, որն այսօր այդ կորուստներին փորձում է դիմագրավել, այդ սպառնալիքները փորձում է չեզոքացնել, զինված ուժերն են: Օրվա իշխանությունները ցանկանում են գլխատել Զինված ուժերի ամբողջ հրամկազմը: Պատահական չէ ԶՈւ ԳՇ հայտարարությունը, որին հետո միացան նաեւ զորամասերի հրամկազմերը, նրանք այսօր մեր թշնամու համար թիվ մեկ թիրախն են, դիմադրության միակ օջախն է մնացել»:

Պահեստազորի գնդապետն անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատելուն՝ ասաց, որ այդ իշխանությունը նշանակումներ եւ հեռացումներ կատարում է զգացմունքներով, սեփական ցանկություններով եւ դիլետանտությամբ:

«Երբ ամբողջ աշխարհը՝ Ալիեւից սկսած, հեգնում էին օրվա իշխանություններին ներկայացնող անձին՝ «Իսկանդեր» հրթիռի հետ կապված հերթական ցնդաբանությունը դուրս տալուց, Հայաստանի կողմից որեւիցե արձագանք չեղավ, եւ քավության նոխազ նշանակվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Այս անձանց համար պատասխանատու այդ պաշտոններում գտնվող անձինք օգտագործված թաշկինակի նման դեն են նետվում: Իրենց իշխանության օրոք փոխվել է 2 ԳՇ պետ, ԱԱԾ մի քանի տնօրեն, հետախուզության վարչությունների պետեր, եւ այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի համար մնացել է մեկ  դիմադրության օջախ, դա ԶՈւ Գլխավոր շտաբն է՝ իր հրամկազմով:

Հայտնի հայտարարության մեջ շատ հստակ ընդգծվեցին այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք այսօր ծառացած են  Հայաստանի առջեւ, նշվեց նաեւ այս իշխանությունների ո՛չ ադեկվատ, ո՛չ համարժեք գնահատումն ու խայտառակ կառավարումը, ուստիեւ մեր արտաքին թշնամիները, ձեռք ձեռքի տված ներքին թշնամու հետ, փորձում են ոչնչացնել դիմադրության վերջին օջախը: Մենք դա թույլ չենք տալու»,- ասաց Նահապետյանը:

Նշենք, որ ակցիայի ավարտից հետո սպասվում է, որ երթով շարժվելու են դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ ժամը 15-ին տեղի է ունենալու «Հայրենիքի փրկության» հանրահավաքը:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 139 - Today Page Visits: 1