Ովքե՞ր են բերման ենթարկված օրենքով գողերն ու քրեական հեղինակությունները: — ARUSHANYAN TV Ովքե՞ր են բերման ենթարկված օրենքով գողերն ու քրեական հեղինակությունները: — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ովքե՞ր են բերման ենթարկված օրենքով գողերն ու քրեական հեղինակությունները:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝ մարտի 4-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային  ոստիկանության  բաժանմունքների կողմից  Էջմիածնում իրականացված  «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի տաք-տաք վնասազերծում»  օպերացիայի արդյունքում Էջմիածին քաղաքում գործող «Անտառային գեղեցկուհի»  ռեստորանային համալիրի տարածքից բերման ենթարկված  անձանց ինքնությունը պարզվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նրանք են՝  46-ամյա Արթուր Առաքելյանը, 46-ամյա Արսեն Առաքելյանը, 31-ամյա Էդուարդ Դանիելյանը, 42-ամյա Ժիրայր Բրուտյանը, ով օրենքով գող «Շահումյանից Ժիրո»-ն է, 32-ամյա Արամայիս Միրզոյանը, 30-ամյա Մարտուն Միքայելյանը, 42-ամյա Հայրապետ Կարապետյանը, 53-ամյա Անդրանիկ Սողոյանը, ով օրենքով գող «Զապ»-ն է, 43-ամյա Հայկազ Գալաջյանը, 41-ամյա Շալիկո Մանուչարյանը, 42-ամյա Հայկ Հարությունյանը, 49-ամյա Կարեն Հարությունյանը, 31-ամյա Սիմակ Գոգչյանը, 40-ամյա Ռուբեն Հովակիմյանը և 41-ամյա Զոհրաբ  Բաղդասարյանը:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել  Lexus մակնիշի P 743 OH 750 RUS համարանիշի,  Porsche Panamera մակնիշի 36 CV 660 համարանիշի, BMW մակնիշի  35 ZR 268 համարանիշի,  Toyota Land Cruiser  մակնիշի 37 AQ 176 համարանիշի և Toyota Land Cruiser  մակնիշի 88 OP 088 համարանիշի ավտոմեքենաները:

Անձնական խուզարկությամբ  Հ. Կարապետյանի տաբատի աջ գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ՝ գաղտնի փականով, իսկ Մ.Միքայելյանի գոտկատեղի հատվածում ամրացված վիճակում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, որոնք վերցվել և փաթեթավորվել են:  Նշված բոլոր անձինք բաց են թողնվել: Նշանակվել են դատաքրեագիտական փորձաքննություններ:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  մարտի 4-ին   ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ  Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածին քաղաքում իրականացրել էին «Պայքար  քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի  տաք-տաք վնասազերծում» օպերացիան:

Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային գեղեցկուհի» ռեստորանային համալիրի տարածքից ոստիկանության Վաղարաշապատի բաժին էին բերման ենթարկել թվով  15 անձի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման եթարկվածներից երկուսը օրենքով  գողեր էին. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ են: Նրանք եղել են  Lexus մակնիշի  ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser,  Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 49 - Today Page Visits: 1