Պուտինը վերջնականապես փարատեց բոլոր կասկածները — ARUSHANYAN TV Պուտինը վերջնականապես փարատեց բոլոր կասկածները — ARUSHANYAN TV
  • Չրք. Ապր 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Պուտինը վերջնականապես փարատեց բոլոր կասկածները

Մեր զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

Պարոն Խզմալյան, Facebook-ի ձեր էջում տեղադրել էիք Պեսկովի խոսքը, որ իր գովեստի խոսքն էր հայտնում թե Նիկոլ Փաշինյանին, թե Ռոբերտ Քոչարյանին: Ստացվում է, որ Կրեմլի համար Հայաստանի թե ներկա, թե նախկին իշխանություններն ընդունելի՞ են:

Կրեմլի տեսակետից դա բեկումնային պահ է, որովհետև երկար ծանր ու թեթև անելով նրանք, ի վերջո, եկան եզրակացության, որ Փաշինյանն իրենց ամբողջությամբ բավարարում է: Իսկ դա նշանակում է, որ Քոչարյանի խաղաքարտը, ինչպես նաև Վազգեն Մանուկյանի խաղաքարտը և 17 ուժերի, վերջնականապես խփած է և այլևս իմաստազրկված է: Դա Կրեմլի որոշումն է: Մեզ համար դրա իմաստն այլ է. մենք ամիսներ շրունակ պնդում էինք, որ այս 17 ուժերի և Նիկոլ Փաշինյանի հակադրությունը բացարձակապես կեղծ է: Նրանք իրականում ուղղակի երկու խամաճիկներ են նույն ձեռքի երկու մատների վրա հագած: Պարոն Պուտինը Պեսկովի միջոցով վերջնականապես փարատեց բոլոր կասկածները, եթե դեռ կասկածողներ կային: Եվ դրսում մեծանուն վերլուծաբանները, որ ասում էին՝ չէ, սա ժողովրդավարության պայքարն է ընդդեմ նախկինների, և մեծ մի զանգված տեսնում էր տարբերություն նրանց միջև, սակայն Պուտինը ինչպես միշտ մեր հիմնական օգնականն է, որովհետև թշնամուց բացի ոչ ոք քեզ ճշմարտությունը չի ասի: Եվ սա վերջնական դիագնոզ է, որ այո, ինչպես մենք պնդում էինք, Փաշինյանի և 17 ուժերի տարբերությունը այլևս պաշտոնապես մերժված է, չկա ոչ մի տարբերություն, նրանք նույնն են: Նրանք Կրեմլի խամաճիկներ են, իսկ իրական բևեռը ազգային ժողովրդավարական ուժերի բևեռն է, որտեղ կան և մարդիկ, որոնք իրենց անվանում են ազգային ժողովրդավարական բևեռ, և մարդիկ, ուժերը, որոնք դեռ իրենց չեն գտել, նրանք բնականաբար, միանալու են ազգային ժողովրդավարական շարժմանը: Սա ազգային ազատագրական շարժում է նախևառաջ, ապագաղութացման շարժում է, և պարոն Պուտինը տվյալ դեպքում մեզ շատ մեծ օգնություն հասցրեց: Մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում և անգամ մտածում ենք նրան կարգել Ազգային ժողովրդավարական բևեռի պատվավոր անդամ:

Ներքաղաքական ներկա վիճակն ինչի՞ կհանգեցնի: Արտահերթ գործընթացների շուրջ տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններ է սկսել Փաշինյանը: Արտահերթ ընտրությունները չե՞ն հանգուցալուծի իրավիճակը:

Իրականում այս իրավիճակը համեմատելի է ГКЧП-ի հետ, բայց ոչ թե Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում, որովհետև մեծագույն սխալը, որ կատարում են, որ կատարում են մեր տեղի ու արտասահմանյան դիտորդները, այն է, որ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի պայքարը դիտում են որպես առանձին, տարբեր գործընթացներ: Իրականում դրանք մեծ շղթայի օղակներն են, իսկ այդ մեծ շղթան ավարտվում կամ սկսվում է Կրեմլում, Լյուբյանկայում և հանգուցալուծումն էլ լինելու է այնտեղ, ինչպես 1991 թվականին: Այդ ГКЧП-2-ը, որ հիմա գլխավորում է Պուտինը և նրա պատժամիջոցների տակ ընկած մերձավորները, անխուսափելիորեն տապալվելու է, ինչպես տապալվեց Խորհրդային Միությունը և նրա բոլոր սպասավորները տարբեր հանրապետություններում, իսկ այստեղ դա հիմա Փաշինյանն է՝ պաշտոնապես այսօր նշանակված պարոն Պեսկովի կողմից, նույնպես կորցնելու են իշխանության բոլոր լծակները ժամերի ընթացքում:

Ձեր կարծիքով, հասարակությունն ունի՞ այսօր ընտրություն, թե՞ նորից ներկաների ու նախկինների մեջ է ընտրությունը:

Եթե հասարակությունն ուզում է խուսափել նոր պատերազմից, ուզում է խուսափել նոր ստրկացումից կամ հին գաղութարարներից, ուրեմն պետք է անի պարզ և տրամաբանական ընտրություն: Դա ազգային ընտրությունն է, ժողովրդավարական ընտրությունն է: Ազգային ժողովրդավարական բևեռը վերջերս հայտարարեց, որ մենք հասնելու ենք ՆԱՏՕ-ի դաշնակցի կարգավիճակին, որպեսզի լուծվի կարևոր խնդիրը՝ անվտանգության հարցը: Մենք դիմում ենք, դիմելու ենք քաղաքացիական հասարակության անունից՝ և մենք հասնելու ենք դրան: Դա լինելու է բեկումնային պահ:

ԳՈՎԱԶԴ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 110 - Today Page Visits: 1