Դերասան Դավիթ Աղաջանյանն այսօր նշում է 29-ամյակը։ Այդ առթիվ կինը՝ երգչուհի Աննա Դովլաթյանը, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում նրան շնորհավորել է նրան՝ հրապարակելով համատեղ լուսանկար։
«Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»,- գրել է Աննան։
Երգչուհին նաև ցույց է տվել դստեր՝ 8 ամսական Կարինայի նվերը հայրիկին։
«Սթորի» բաժնում հրապարակված տեսանյութում Աննան խնդրում է դստերն ասել՝ «պապա», փոքրիկ Կարինան կրկնում է։
Նշենք, որ նրանց ընտանիքն այս շրջանում հանգստանում է Եգիպտոսում։ Աննան Ինստագրամի իր էջում հաճախ է լուսանկարներ տեղադրում ընտանեկան հանգստից:
Ավելի վաղ երգչուհին գրել էր, որ իրենց կյանքում ճամփորդությունները շատ֊-շատ են ու ամեն մեկը յուրովի, բայց այս մեկն առանձնացնում է, քանի որ երեքով են։
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 210 - Today Page Visits: 1