Հայաստանը, որպես թմրաբիզնեսի խաչմերուկ: ՔԿ-ի բացահայտումը — ARUSHANYAN TV Հայաստանը, որպես թմրաբիզնեսի խաչմերուկ: ՔԿ-ի բացահայտումը — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հայաստանը, որպես թմրաբիզնեսի խաչմերուկ: ՔԿ-ի բացահայտումը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը 2020 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևան քաղաք ապօրինի փոխադրելու նպատակով, Սյունիքի մարզում ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել էր իր կողմից վարվող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, սակայն ճանապարհին հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ նշված ավտոմեքենայի զննությամբ: Վերջինիս վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել էր, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 142 - Today Page Visits: 1