Վիտալի Բալասանյանը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացին վերաբերող խնդիրները — ARUSHANYAN TV Վիտալի Բալասանյանը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացին վերաբերող խնդիրները — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Վիտալի Բալասանյանը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացին վերաբերող խնդիրները

Մարտի 5-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։

Հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով գերեվարված, պատանդառված եւ ներընկալված անձանց փոխանակման գործընթացին վերաբերող խնդիրները։

Իր հերթին, Բերտրան Լամոնը ներկայացրել է առաքելության կողմից իրականացվող, ինչպես նաեւ նախանշվող աշխատանքների մասին նկատառումները՝ հայտնելով իր երախտագիտությունը հումանիտար առաքելության լիարժեք իրականացմանը Արցախի իշխանությունների կողմից ցուցաբերվող մեծ աջակցության կապակցությամբ։

Նյութի աղբյուրը՝ News.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 200 - Today Page Visits: 1