Ի՞նչ է պատահել. Ծաղկեպսակներ պատգամավորի տան դիմաց — ARUSHANYAN TV Ի՞նչ է պատահել. Ծաղկեպսակներ պատգամավորի տան դիմաց — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ի՞նչ է պատահել. Ծաղկեպսակներ պատգամավորի տան դիմաց

Քաղաքացիները ծաղկեպսակ են դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան դիմաց. Արդյոք սա չի նշանակում, որ հնձում եք ձեր ցանածը, քանի որ 2018-ին էլ ձեր աջակիցներն էին դագաղներ, ծաղկեպսակներ, սեւ ժապավեններ դնում ՀՀԿ-ականների տների մոտ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարց ուղղված «Իմ քայլի» պատգամավորներին:

Ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասաց. «Ես թե նախկինում, թե հիմա չեմ ողջունում նման գործելաոճը»:

«Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց. «Երբ որ դուք ասում եք՝ ձեր աջակիցները, պետք է հասկանալ. Այն, որ 2018-ի հեղափոխության օրերին այդպիսի դրսեւորումներ եղել են հեղափոխությանն աջակցող մարդկանց կողմից, դա մի բան է, այլ բան է, որ պնդենք,  թե հեղափոխական հարթակում կանգնած գործիչները որեւէ հավանություն տված լինեն դրան: Նման բան չի եղել: Քննադատություն է եղել: Ինձ համար նման երեւույթներն անընդունելի են եղել թե 2018-ին, թե հիմա, թե երբեւիցե: Քաղաքական գործիչների նմատմամբ կարող է լինել ամենակոշտ քննադատությունը, բայց իրենց քաղաքական գործունեության շրջանակներում: Անձի դեմ ուղղված ճնշումներն անընդունելի են՝ անկախ այդ գործիչները որ ուժն են ներկայացնում»:«Իմ քայլից» Արուսյկ Ջուլհակյանն էլ հիշեցրեց, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական գործիչների տան մոտ ծաղկեպսակներ դրվել են 2008-ին ներկայիս ընդդիմադիր գործիչների կողմից, երբ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց մի ամբողջ հուղարկավորության տեսարան էր կազմակերպվում օրեր շարունակ. «Երբ խոսք լինի ցանելու մասին, կտեսնեք սկզբնաղբյուրը այդ արատավոր երեւույթի: Ես այդ երեւույթը դատապարտել են 2008-ին, 2018-ին, ինչպես նաեւ հիմա»:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 296 - Today Page Visits: 1