2021թ.-ի նոր թրենդը և դրան հետևող հայ հայտնիները: Լուսանկարներ — ARUSHANYAN TV 2021թ.-ի նոր թրենդը և դրան հետևող հայ հայտնիները: Լուսանկարներ — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

2021թ.-ի նոր թրենդը և դրան հետևող հայ հայտնիները: Լուսանկարներ

Նկատած կլինեք, որ Երեւանի փողոցներում կամ ձեր ընկերական շրջապատում ամեն օր ավելանում են գանգրահեր աղջիկները: Մի զարմացեք՝ դրան կա պարզ բացատրություն՝ աֆրո ոճի գանգուրները 2021-ի տարածված թրենդներից են:

Այո, վերջ այն ժամանակներին, երբ բնական գանգրահերները տանջալից ժամեր էին անցկացնում վարսահարդարիկչի հետ «պայքարելով»: 2021-ի սանրվածքների թրենդներում գերակշռում են բնական ոճերը: Մասնագետները սա համարում են կորոնավիրուսի հետեւանք: Դե, բնականն է՝ տանը նստելով շատերս, մեղմ ասած, ծուլացել ենք ամեն օր հարթեցնել մեր մազերը, արդյունքում՝ սկսել ենք սիրել այն, ինչը բնական է:

Բնական գանգուրների թրենդը նորաձեւության մեջ այնքան համընդհանուր բնույթ է կրել, որ աղջիկները շտապում են դառնալ գանգրահեր: Այս սանրվածքը թարմ է, փարթամ եւ աչքի ընկնող, եւ այն գրավել է նաեւ հայկական շոու-բիզնեսից շատերին, որոնք փորձարկել են այն: Ներկայացնում ենք հայտնի հայուհիներից մի քանիսին՝ աֆրո գանգուրներով:

Անյա Սահակյան

Դիանա Մխիթարյան

Էրմինա Զախարովա

Հասմիկ Խոջյան

Անատի Սաքանյան

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 190 - Today Page Visits: 1