«Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի թեկնածուներ Արմեն Հայկյանցին և Արսեն Մկրտչյանին — ARUSHANYAN TV «Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի թեկնածուներ Արմեն Հայկյանցին և Արսեն Մկրտչյանին — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի թեկնածուներ Արմեն Հայկյանցին և Արսեն Մկրտչյանին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի թեկնածուներ Արմեն Հայկյանցին և Արսեն Մկրտչյանին։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նրանց թեկնածությունը, հիշեցնենք, առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը։

«Իմ քայլը խմբակցությունը խորն ակնածանք ունի պարոն Հայկյանցի և պարոն Մկրտչյանի նկատմամբ, և Իմ քայլը խմբակցությունը նաև գնահատում է բազմաթիվ անկախ, ազնիվ, արհեստավարժ դատավորներին։ Վստահ ենք, որ դատական համակարգում իրականացվելիք անհրաժեշտ բարեփոխումներին և փոփոխություններին զուգընթաց և դրանցից հետո նրանք շարունակելու են ծառայել արդարադատությանը, պետությանն ու ժողովրդին։ Հաշվի առնելով ԲԴԽ նախագահ պարոն Վարդազարյանի գործունեության վերաբերյալ մեր գնահատականը, ինչպես նաև այն, որ պարոն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորեց առաջնային մանդատով օժտված լեգիտիմ Ազգային ժողովի նկատմամբ, Իմ քայլը խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին։ Եվ իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների վերաբերյալ, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունենրի վերաբերյալ»,- հայտարարեց Մակունցը։

Մակունցը հավելեց․ «Հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի։ Այստեղ ենք հասել»։

ԳՈՎԱԶԴ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 79 - Today Page Visits: 1