Եվս 13 օր, որից հետո ծանր իրադարձություններ են սպասվում // Arushanyan.Blog — ARUSHANYAN TV Եվս 13 օր, որից հետո ծանր իրադարձություններ են սպասվում // Arushanyan.Blog — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Եվս 13 օր, որից հետո ծանր իրադարձություններ են սպասվում // Arushanyan.Blog

Էդմոն Մարուքյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է, որ Գլխավոր շտաբի ղեկավարին աշխատանքից ազատելու կապակցությամբ նախագահի և վարչապետի որոշումները բերել են նրան, որ երկիրը եւս 13 օր կմնա անորոշության մեջ։

Ու՞մ էր պետք շահել եւս 13 օր, որպեսզի այս վիճակը պահպանվի մինչև մարտի 16-ը։ Մարտի 16-ին լրանում է ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի ժամկետը, երբ Ռուսաստանը եւ Թուրքիան կարող են նոր պայմանագիր կնքել, ինչի համար Հայաստանում «համապատասխան» մթնոլորտ է պետք: Հայաստանում պետական իշխանության և մարտունակ բանակի առկայությունը, որը կարող է կատարել իր սահմանադրական պարտականությունները, խոչընդոտ են ռուս-թուրքական նոր հանցավոր պայմանավորվածություններին։

Այս համատեքստում պետության հիմքերի և բանակի թուլացման փորձերը կարծես պատրաստում են Հայաստանը քաղաքական սնանկ հայտարարելուն և նոր հակահայկական պայմանագիր կնքելուն, որը ինչպես և գործող պայմանագիրը, չի ենթադրում հայկական ինքնիշխան պետություն և բանակ։

Քաղաքական ուժերը, և առաջին հերթին իշխող խմբակցությունը պարտավոր են թույլ չտալ «քաղաքական դեֆոլտ» Հայաստանում։ Դա կարող է լինել, եթե երկրի իշխանության ճյուղերը այլևս չենթարկվեն Սահմանադրությանը և չկարողանան ընդհանուր լեզու գտնել։

Քաղաքական դեֆոլտը գրեթե հասունացել է․ բանակը գտնվում է ապակազմակերպման շեմին, երկրում կառավարելիության խնդիր կա, «դաշնակից-թշնամիները» չեն թաքցնում իրենց ծրագրերը։ Կկարողանա՞ արդյոք Հայաստանը օգտագործել այս 13 օրը քաղաքական առողջացման համար։

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 183 - Today Page Visits: 1