Ադրբեջանցիները Որոտան գյուղի տարածքում խրամատներ են սկսել փորել // Arushanyan.Blog — ARUSHANYAN TV Ադրբեջանցիները Որոտան գյուղի տարածքում խրամատներ են սկսել փորել // Arushanyan.Blog — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ադրբեջանցիները Որոտան գյուղի տարածքում խրամատներ են սկսել փորել // Arushanyan.Blog

Ադրբեջանցիները երեկվանից Սյունիքի մարզի Որոտան գյուղի տարածքում խրամատներ են սկսել փորել և ինժեներական աշխատանքներ են իրականցնում։ Այս մասին տեղեկությունը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը։

«Խրամատ են փորել, հիմա էլ ուզում են պարիսպ շարեն։ Իրենք իրավունք չունեն տենց բան անեն, մեր սահմանապահներն ու իրենց սահմանապահները պիտի կանգնեն սահմանին, տենց բան չկա, որ խրամատ պիտի փորեն»,- ասաց համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Որոտան համայնքի տարածքում են այդ աշխատանքներն իրականացվում։ Հրադադարից հետո, հիշեցնենք, ադրբեջանական ուժերը մուտք են գործել Որոտան գյուղի տարածք, ու համայնքի տներից մեկը հայտնվել է նրանց վերահսկողության տակ։ «Այդ շենքի տարածքում են ինժեներական աշխատանքներն իրականացնում»,- տեղեկացրեց Օհանջայանը։

Որոտանի գյուղապետի խոսքով՝ իրենք սպասում են Հայաստանի պետական մարմինների արձագանքին։

«Մենք կոնկրետ ինֆորմացիա չունենք՝ ադրբեջանցիներն ինչ են անում, իրենք իրենց են պաշտպանում։ Բայց եթե իրենք իրենց պաշտպանում են, մենք էլ պիտի խրամատ փորենք, դիրքավորվենք, պաշտպանվենք։ Մեր կողմից նման աշխատանք չկա, բայց եթե իրենք տենց են անում, մենք էլ պիտի անենք, որ իրենք իմանան՝ ճիշտը դա է»,- նշեց նա։

Ադրբեջանական ուժերը Որոտան բնականավայրի սահմանից, ըստ համայնքի ղեկավարի, գտնվում են 1-10 մետր հեռավորության վրա։ Որոտանի բնակիչները, թեև չեն մտածում գյուղից հեռանալու մասին, բայց անհանգստություն կա մարդկանց մոտ։

«Ոչ մի լավ բան չկա, գյուղից գնալու մտադրություն չեն հայտնում, հոգեկան անհանգստություն կա, բայց վախ չկա։ Գյուղից մարդ չի գնացել, բայց որ սենց շարունակվի, մարդ են էլի, կարող ա ցույց չեն տալիս, չեն արտահայտվում, լավ չի լինի։ Եթե իրենք մի բան անեն, մենք պատասխանը չտանք կամ չարգելենք, պարզ է, որ ժողովուրդը կանհանգստանան, մի բան կմտածեն»,- ասաց Սուրեն Օհանջայանը։

Նա հավելեց, որ հայ սահմանապահները շարունակում են հսկել գյուղի սահմանը։ «Մեր սահմանապահներն էլ չգիտեն, թե նրանք ինչի համար են խրամատներ փորում»,- հավելեց նա։

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 278 - Today Page Visits: 1