Մոսկվան արդեն չի թաքցնում հեգնանքը «Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցների» հանդեպ // Arushanyan.Blog — ARUSHANYAN TV Մոսկվան արդեն չի թաքցնում հեգնանքը «Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցների» հանդեպ // Arushanyan.Blog — ARUSHANYAN TV
  • Չրք. Ապր 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Մոսկվան արդեն չի թաքցնում հեգնանքը «Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցների» հանդեպ // Arushanyan.Blog

Արտահերթ ընտրությունն, ըստ երևույթին, իրականություն է դառնում, և քննարկվում են միայն դրանց հայտարարման մեխանիզները։ Օրինակ, Փաշինյանը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ չի ընտրում վարչապետ, հայտարարվում են ընտրություններ, կամ երկու ընդդիմադիր խմբակցությունները դնում են իրենց մանդատները։

Ընտրությանը մասնակցելու «հայտերն» արդեն ներկայացվում են։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է այդպիսի մտադրության մասին։ «Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ես կմասնակցեմ։ Կարծում եմ, ես ունեմ բավարար փորձ։ Վստա՞հ եմ արդյոք իմ հաղթանակի մեջ։ Համենայն դեպս, երբեք չեմ պարտվել ընտրություններում», ասել է Քոչարյանը և խոստացել, որ վրեժխնդիր չի լինի ներկայիս իշխանություններից։

17-ի վարչապետի թեկնածու Վազգոն Մանուկյանը հաստատել է, որ չի մասնակցելու ընտրություններին և պատրաստ է միայն ղեկավարել անցումային կառավարությունը։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այլևս մտադրություններ չունի զբաղեցնելու բարձր պաշտոններ, սակայն չի լքի քաղաքականությունը։

Եթե լինեն ընտրություններ, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի Հայաստանում իրավիճակի հետագա ղեկավարման քարտ-բլանշ, և ներկայիս քաղաքական թրենդը կշարունակվի։ Այդ թրենդը ներառում է Հայաստանի վերջնական հեռացումն Արցախից, բանակի «վերականգնում Ռուսաստանի հետ» (ինչը հավասարազոր է բանակից ու անվտանգության այլընտրանքից հրաժարվելուն), Սյունիքով և այլ շրջաններով ռուս-թուրքական «միջանցքների» ստեղծում։

Այս հարցերը Հայաստանում չեն քննարկվում և դժվար թե դառնան նախընտրական պայքարի բաղկացուցիչ։ Փոխարենը, որոշիչ է արտաքին գործոնը, ավելի ստույգ Ռուսաստանի ազդեցությունը և պայքարը նրա «դաբրոյի» համար։ Հայաստանի ներքին քաղաքականություն որպես այդպիսին այլեւս չկա, ինչի վկայությունն արտահերթ ընտրության այս լռելյայն կոնսենսուսն է իսկանդերի սկանդալի կապակցությամբ հայտարարված «հայ-ռուսական հարաբերություններում ճշմարտության վերականգնումից» հետո, «Ռուսաստանը դեմ չէ արտահերթ ընտրությանը» մոսկովյան մեծահոգի դիրեկտիվով։ Մոսկվան արդեն չի թաքցնում հեգնանքը Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Պեսկովը բարեկամական քաղաքական գործիչ է անվանել Ռոբերտ Քոչարյանին, ինչպես և Նիկոլ Փաշինյանին։ «Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ։ Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի լավ ընկերն է։ Սակայն մենք հաճույքով հաստատում ենք, որ Հայաստանի քաղաքական գործիչների մեծամասնությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակիցներ են։ Մեր համար դա է կարևոր», ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ այդ քաղաքական գործիչների թվում է նաև Նիկոլ Փաշինյանը։

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 125 - Today Page Visits: 1