Թալինի բաժնի համայնքային ոստիկանները գողության կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Մաստարա գյուղում բնակվող 37-ամյա մի տղամարդու։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում պահեստավորված ավազից գողացել էր մի քանի խորանարդ մետր։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է՝ ավազը նախատեսված էր Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության համար։ Գողոնը տան բակ էր տարել համագյուղացու բեռնատարով։ Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 147 - Today Page Visits: 1