Ինչու է հակառակորդը կարողանում գնել այն ամեն ինչ, ինչ վաճառվում է, իսկ մենք ոչ. ԱԱԾ-ի աշխատանքը — ARUSHANYAN TV Ինչու է հակառակորդը կարողանում գնել այն ամեն ինչ, ինչ վաճառվում է, իսկ մենք ոչ. ԱԱԾ-ի աշխատանքը — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ինչու է հակառակորդը կարողանում գնել այն ամեն ինչ, ինչ վաճառվում է, իսկ մենք ոչ. ԱԱԾ-ի աշխատանքը

Հակառակորդը Սյունիքի ամբողջ սահմանին ինժեներական աշխատանքներ է կատարում, անընդհատ կրակում են, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Հակառակորդն ամբողջ սահմանի լայնքով ակտիվորեն ինժեներական աշխատանքներ է կատարում և անում են նաև գործողություներ, որով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, սակայն դա թողած զբաղվում է ֆեյքերով»,- ասաց նա:

Վահե Հակոբյանը նշեց, որ ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղությամբ են աշխատում՝ սահմանի վրա հոգեբանորեն ազդում են՝ կրակոցների, նույն այդ ինժեներական աշխատանքների տեսքով, առաջ են գալիս, հետ են գնում, անընդհատ կրակում են, և միաժամանակ օգտագործելով այլ երկրների կազմակերպությունների անուններ, մոտենում են բնակիչներին, գնում են ամեն ինչ, ինչ վաճառվում է Սյունիքում՝ առաջարկելով մի քանի անգամ ավելի գումարներ:

«Եվ թե ովքեր են այդ հիմարկների իրական տերերը, այ դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է»,-ասաց Վահե Հակոբյանը:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 195 - Today Page Visits: 1