Աշխարհահռչակ ռեփերի խենթ արարքը և աշխարհի ամենաերկար կոշիկները — ARUSHANYAN TV Աշխարհահռչակ ռեփերի խենթ արարքը և աշխարհի ամենաերկար կոշիկները — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Աշխարհահռչակ ռեփերի խենթ արարքը և աշխարհի ամենաերկար կոշիկները

Էստոնացի ռեփեր Թոմի Քեշը թողարկել է Adidas Superstar-ի՝ ամենաերկար կեդերն ու զարմացրել երկրպագուներին, հայտնում է Daily Star-ը։

29-ամյա ռեփերն Instagram-ի իր էջում հրապարակել է արտադրանքի լուսանկարը, որը բաղկացած է սեւ եւ սպիտակ կոշիկից։ Նրա խոսքով՝ քանակը խիստ սահմանափակ է եւ այն ստանալու համար հարկավոր է ներբեռնել Adidas-ի հավելվածը եւ գրանցվել խաղարոկության համար։ Հաղթողները, որոնք կընտրվեն պատահականության սկզբունքով, կկարողանան կեդերը ձեռք բերել 80 ֆունտ ստերլինգով։

Անկախ սահմանափակ քանակից՝ սովորական չափի սեւ-սպիակ կեդերը Adidas-ի կայքում հասանելի են մարտի 3-ից։

Քեշի խոսքով՝ սեւ եւ սպիտակ գույները մարմնավորում են «հրեշտակին ու սատանային», որոնք իր մեջ ապրում են։ «Երկու հակադրություններ, որոնք մշտապես պայքարում են միմյանց դեմ։ Ինչու է հարկավոր թաքցնել էությանդ կողմերից մեկը, երբ նրանք կարող են հիանալիորեն գոյություն ունենալ միմյանց հետ։ Ի վերջո նրանք արտացոլոտում են իմ տրամադրությունը, որը փոխվում է յուրաքանչյուր օր։ Եվ ես հպարտությամբ միաժամանակ կկրեմ երկու տարբերակները»,- մեկնաբանել է նա։

Ռեփերի երկրպագուներին զարմացրել է դիզայնը, եւ նրանք մեկնաբանություններում ծիծաղել են ռեփերի վրա։ «Իմ ոտքերը պատրաստ են», «վերջապես կեդեր իմ չափսով», «լավ դահուկներ են, գնում եմ», «ռումբ»,- գրել են օգտատերերը։

Մարտին Nike-ի հին մարզակոշիկների գնորդը ցույց է տվել, թե ինչպես կրած կոշիկները մի քանի րոպեի ընթացքում նորի վերածել։ Նա կադրերում հանում է Nikе Air Force-ի սպօտակ մարզակոշիկը, դրա մեջ սրբիչ դնում՝ ձեւը պահպանելու համար։ Նա կոշիկի դիմացի հատվածին թաց սրբիչ է դնում եւ մեղմ շարժումներով արդուկում այդ հատվածը։ Դրանից հետո նա կարերի վրա մաքրող միջոց է քսում։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 178 - Today Page Visits: 1