Ովքեր էին դիպուկահարների նշանառության տակ գտնվող հանցագործները. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին — ARUSHANYAN TV Ովքեր էին դիպուկահարների նշանառության տակ գտնվող հանցագործները. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ովքեր էին դիպուկահարների նշանառության տակ գտնվող հանցագործները. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին

Նշանառության տակ էին հնարավոր պոտենցիալ հանցագործները: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե երեկ ընդդիմության հանրահավաքի ժամանակ ովքեր էին դիպուկահարների նշանառության տակ, որոնք գտնվում էին ԱԺ շենքի պատշգամբում:

«Եթե չգիտեք՝ ես ձեզ ասեմ, որ կան անվտանգության տրիվիալ միջոցներ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք դա ուժի ցուցադրություն չէր, պատգամավորն արձագանքեց. «Դուք խոսում եք ուժի ցուցադրությունից եւ մարդու դեմն եք փակո՞ւմ: Դուք ընդհանրապես պատկերացում չունեք ոչ ժողովրդավարության, ոչ ազատության մասին»:

Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակ ասում էր, որ ԱԺ այգին քաղաքացիներինն է, Հայկ Գեւորգյանը նկատեց. «Դուք չեք հիշո՞ւմ, թե ինչ է տեղի ունեցել մի քանի ամիս առաջ մի խումբ հանցագործների կողմից: Ձեր դատարանները բոլորին ազատ արձակեցինք ու հիմա այդ նույն մարդիկ ազատության մեջ պտտվում են: Մահափորձ արած անձինք հիմա որտե՞ղ են:, ազատության մեջ են»:

Նյութի աղբյուր՝ News.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 146 - Today Page Visits: 1