Լեոյի փողոցում ամեն օր կոստյումով, կիրթ դեմքով մարդիկ աղբը գցում են գետնին և հեռանում. քաղաքապետ — ARUSHANYAN TV Լեոյի փողոցում ամեն օր կոստյումով, կիրթ դեմքով մարդիկ աղբը գցում են գետնին և հեռանում. քաղաքապետ — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Լեոյի փողոցում ամեն օր կոստյումով, կիրթ դեմքով մարդիկ աղբը գցում են գետնին և հեռանում. քաղաքապետ

Երևանում պատմության մեջ այդքան աղբաման չի եղել, որքան այսօր: Այդ մասին ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով քաղաքի մաքրության պահպանման մասին:

Նա նշեց, որ Լեոյի փողոցից տեսաձայնագրություններ ունեն, որոնք շուտով հրապարակելու են, թե ինչպես են մարդիկ «կոստյումներով, կիրթ դեմքով աղբը գցում գետնին և շարունակում իրենց ճանապարհը, մինչդեռ այդտեղից 15 մետր այն կողմ կա չորս մեծ աղբաման»:


«Ֆիքսել էինք, որ ամեն առավոտ այդ տարածքում աղբ է հայտնվում, տեսախցիկ դրեցինք և պարզեցինք, որ հրաշք չկա, մարդիկ են նետում աղբը: Մենք ամեն օր մաքրում ենք, իրենք ամեն օր գցում են, 3 ամսվա ձայնագրություն ունենք, բայց չգիտենք՝ ինչ ենք անելու դրանց հետ»,- հայտնեց քաղաքապետը:

Նրա խոսքով՝ լուծումը կա՝ տուգանքներ սահմանել, բայց, ըստ նրա, երբ տուգանքների մասին ես խոսում, մարդիկ դեմ են, չեն ուզում տուգանվել, սակայն չեն էլ ուզում 20 մետր քայլել և աղբը նետել աղբամանը: «Չէի ուզի մարդկանց տուգանել, բայց այլ լուծում չգիտեմ, այլ երկրներում տուգանքով են հասել մաքրության»,- ընդգծեց Մարությանը:

ԳՈՎԱԶԴ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 95 - Today Page Visits: 1