Ռ. Խաչատրյանի ներկայացուցչի հայտնած տեղեկությունները ճիշտ չեն. DJ Վակցինան կրկին հայտարարությամբ է հանդես եկել։ — ARUSHANYAN TV
  • Вс. Ноя 29th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Ռ. Խաչատրյանի ներկայացուցչի հայտնած տեղեկությունները ճիշտ չեն. DJ Վակցինան կրկին հայտարարությամբ է հանդես եկել։

Сен 10, 2020

Արուսիկ Մկրտչյանը (ավելի հայտնի որպես DJ Վակցինա) դեռ չի կարողացել հանդիպել երեխայի հետ, որին հայրն արդեն քանի օր է տարել է և չի տեղեկացնում, թե որտեղ է պահում: Արուսիկ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին հայտարարությամբ է հանդես եկել՝ պատասխանելով նախկին ամուսնու՝Ռուբեն Խաչատրյանի, ներկայացուցիչ Անի Անտոնյանի գրառմանը.

«Իրականում Ռ. Խաչատրյանի ներկայացուցչի հայտնած տեղեկությունները ճիշտ չեն և միտված են բացառապես արդարացնելու իր վստահորդի անօրինական գործողությունները, որոնք միանշանակ չեն բխում նաև փոքրահասակ երեխայի լավագույն շահերից, այդ թվում՝ ծնողի՝ երեխայի առողջ ֆիզիկական և հոգևոր զարգացումն ապահովելու պարտականությունից: Անհերքելի փաստ է այն, որ մինչ Ռ.Խաչատրյանի կողմից երեխային վերցնելը և ապօրինի իր մոտ պահելը՝ որդիս փաստացի բնակվել է ինձ հետ և գտնվել է իմ անմիջական խնամքին: Ներկայացուցչի հիշատակած հաշտության համաձայնությունը վերաբերել է իմ և Ռ.Խաչատրյանի միջև ծագած վեճի դատական լուծման ենթակա հարցերին: Մասնավորապես, տվյալ հաշտության համաձայնությամբ Ռ.Խաչատրյանը արձանագրում էր, որ որդիս պետք է շարունակի բնակվել ինձ հետ, իսկ ինքը հնարավորություն ունենա տեսակցելու նրան որոշակի ժամերով: Ընդ որում, թեև տվյալ համաձայնության տեքստը իմ կողմից սկզբնապես ստորագրվել էր, սակայն այն դատարանի կողմից չի հաստատվել և առկա չէ այդ մասով դատարանի վճիռը, քանի որ ես հրաժարվել եմ Ռ.Խաչատրյանի հետ հաշտություն կնքելուց: Հետևապես, տվյալ փաստաթուղթը որևէ իրավական ուժ չունի: Հավելեմ նաև, որ Ռ.Խաչատրյանի հետ հաշտություն չկնքելու հիմնական դրդապատճառս եղել է վերջինիս ոչ հավասարակշիռ և անկանխատեսելի վարքագիծը, որի պայմաններում որպես ծնող խիստ վտանգավոր եմ գնահատում նրա և որդուս միջև տևական ժամանակով տեսակցության և շփման կարգի սահմանումը»:

Անի Անտոնյանի գրառումն այսպիսին էր.

Нет описания.

Нет описания.

Հիշեցնենք,որ օրեր առաջ Արուսիկ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որով դիմել էր լրագրողներին, որ նրան օգնեն վերադարձնել իր երեխային։

«Հարգելի լրագրողներ, դիմում եմ ձեր օգնությանը։Խնդրում եմ անդրադարձեք այս խնդրին, որ հնարավորինս շուտ կարողանամ երեխայիս վերադարձնեմ ու կարողանամ պատշաճ խնամք կազմակերպել!!! Ձեզ արդեն ծանոթ Ռուբեն Խաչատրյանը, Արդեն 3 օր է երեխայիս պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերիս և չի թողնում երեխայիս հետ կապ հաստատեմ!!!! Երեխան երեկ վատ է եղել, մի քանի անգամ հետ է տվել, որից հետո շտապ օգնությամբ տարվել է հիվանդանոց, որտեղ մեկ ժամ պահելուց հետո դուրս են գրել։ Հայրը մի քանի անգամ խոսք է տվել միջնորդին և փաստաբանին, որ կվերադարձնի, բայց խաբել է!!!!! Ես չգիտեմ երեխան ուր է և ինչ վիճակում, որպես մայր ակնկալում եմ ձեր մասնակցությունը և այս խնդրին համապատասխան ուշադրություն դարձնելը!!!!»:

Օրեր անց երեխայի հայրն արձագանքեց ֆեյսբուքում՝ կապի դուրս չգալով երեխայի մոր՝ Արուսիկ Մկրտչյանի հետ։

« Սիրելի ընկերներ, Շնորհակալ եմ բոլորիդ երեկ համացանցում շրջանառվող հերթական պարսավանքի վրա ուշադրությունս սևեռելու համար. 5-ամյա որդուս հետ խաղալիս որպես կանոն չեմ հետևում սոց.ցանցերում տարածվող լուրերին, ստահոդ ու դատարկաբնույթ երևույթները իմ հետաքրքրության շրջանակից դուրս են: Գոյություն չունեցող պարսավանքին չեմ արձագանքում, հերյուրանքն անտեսելու կարողություն ձևավորել եմ վաղուց, իսկ երեխայիս խնամելու հետ կապված ինձ չճանաչող, սակայն ընտանիքս թիրախավորող անձանց մեկնաբանություններին գնահատական չեմ ուզում տալ: Ձեր խղճով շարժվե՛ք: Մի քանի հակադարձում երևույթի հետ կապված. եթե շրջանառվող լուրերը իրականության հետ գոնե որևէ աղերս ունենային, հարցը տեղափոխված կլիներ իրավական հարթակ, ներկայացվող դեպքին պատշաճ արձագանք կլիներ գոնե ոստիկանության կողմից: Եթե իրավապահ մարմինները որևէ խնդիր չեն տեսել երեխայի՝ սեփական հոր հետ ժամանակ անցկացնելու մեջ, ուրեմն ցանկացած մեկնաբանություն, հատկապես իրողության հետ կապ չունեցող, պարսավանք է: Ցավում եմ, որ որոշ անձինք որոշել են անձնական կյանքս հանրային հարվածի տակ դնել՝ ունենանով սեփական նեղ շահերը՝ հետագայում դրանք իրացնելու համար, սակայն հուսով եմ, որ բարձրացված արհեստածին թեման, որ մեկը մյուսի հետևից արտատպում է դեղին մամուլը, վաղը ճնշող ազդեցություն չի ունենա մեծացող և կարդալ սովորող զավակիս վրա: Հուսամ, որ սա միայն ես չեմ գիտակցում: Որդիս լիարժեք առողջ է, գտնվում է իմ հոգածության ներքո, իսկ վերջինիս առողջության հետ կապված սուտ տեղեկությունները ընդամենը մանիպուլացիոն զենք են, որ շատերն օգտագործում են ընտանիքիս դեմ: Չեմ ցանկանում խոսել անչափահաս երեխայի, ծնողների իրավունքների ու անձնական կյանքի պաշտպանության մասով օրենսդրական կարգավորումներից, համոզված եմ, որ հարցով զբաղվող պատկան մարմիններ կան, ում հնարավոր չէ ներքաշել սեփական ամբիցիաների հորձանուտ,. այստեղ չկան առանձին «ես»-եր, կան ծնողներ, որոնք պարտավորված են գործելու ի շահ երեխայի։ Ավելին մանրամասնել հարկ չեմ համարում, հարցազրույցներ տալ՝ նույնպես: Հուսով եմ, որ թեման այսքանով կսահմանափակվի և շնորհակալ եմ մեր կողքին լինելու համար։ Անկախ ամեն ինչից ու իմ դեմ ուղղված արհեստածին պարսավանքներից ու զրպարտություններից եդ շարունակում եմ ու շարունակելու եմ իմ հայրական հոգածությունն ու խնամքը իմ զավակի նկատմամբ։ Ոչինչ ու ոչ ոք չի կարող փորձել արգելել կամ խոչնդոտել զավակիս հայեցի դաստիարակությանը ու առողջ մտքով ու հոգով քաղաքացի ձևավորելուն»:

Նյութի աղբյուրը՝ Slaq.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 92 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *