Աշխարհում առնվազն 50 տոկոսով ավելացել են թվային ծառայությունները. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ — ARUSHANYAN TV Աշխարհում առնվազն 50 տոկոսով ավելացել են թվային ծառայությունները. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ — ARUSHANYAN TV
  • Երք. Մրտ 2nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Աշխարհում առնվազն 50 տոկոսով ավելացել են թվային ծառայությունները. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ


Կորոնավիրուսի համավարակի արդյունքում 2020 թվականի ընթացքում աշխարհում առնվազն 50 տոկոսով ավելացել են թվային ծառայությունները՝ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ այսօր հրավիրած ասուլիսում: Մուրադյանի խոսքով՝ այս առումով բացառություն չեն նաեւ հայաստանյան հարկային ու մաքսային կառույցները, որոնցում 2020-ին նոր առցանց ծրագրեր են ներդրվել:

«ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ շփումը 100 տոկոսով իրականացնում էր միայն էլեկտրոնային տարբերակով, նկատի ունեմ հաշվետվությունների, հաշվարկների ներկայացումը, թվային փաստաթղթերի, ՀԴՄ կտրոնների հետ կապված հարցերը։ Բայց, այնուամենայնիվ, կան որոշակի գործառույթներ, օրինակ՝ եկամտահարկի` բանկում վճարած տոկոսների չափով հետ ստանալու գործողությունը, որտեղ դեռևս կան թղթային դիմում ներկայացնելու ինչ-որ պահեր»,- ներկայացրեց Մուրադյանը։


Նա հայտնեց, որ ՊԵԿ-ը համավարակի ժամանակ դա էլ փորձեց տեղափոխել էլեկտրոնային հարթակ. «Իսկ հիմա ավելի մեծ ծրագիր ենք նախաձեռնել, որ ամբողջությամբ այդ պրոցեսը թվայնացնենք` սկսած բանկից մինչև հաշվեհամարին գումարը հետ ստանալու պրոցեսը»:
Մուրադյանի խոսքով՝ այս բարեփոխումներից հետո քաղաքացին այլևս կարիք չի ունենա ո՛չ բանկ, ո՛չ ՊԵԿ, ո՛չ էլ ֆինանսների նախարարություն այցելելու։


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 30 - Today Page Visits: 1