«Ճիշտ հարաբերությունների հիմքում անկեղծ շփումն է, իսկական զգացմունքն ու…». Լուսինե Թովմասյանի ու ամուսնու մեղմ համբույրը: — ARUSHANYAN TV «Ճիշտ հարաբերությունների հիմքում անկեղծ շփումն է, իսկական զգացմունքն ու…». Լուսինե Թովմասյանի ու ամուսնու մեղմ համբույրը: — ARUSHANYAN TV
  • Չրք. Մրտ 3rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Ճիշտ հարաբերությունների հիմքում անկեղծ շփումն է, իսկական զգացմունքն ու…». Լուսինե Թովմասյանի ու ամուսնու մեղմ համբույրը:

Երջանիկ ու երկարատեւ հարաբերություններ կարող են կառուցել բոլորն ու յուրաքանչյուրը. վստահ է «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը։ Նա նոր լուսանկար է հրապարակել ամուսնու հետ ու կիսվել իր մտքերով։

Կադրերն արվել են Սեւանում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Երջանիկ ու երկարատեւ հարաբերություններ կարող են կառուցել բոլորն ու յուրաքանչյուրը։ Դրա համար ընդամենը պետք է համբերատար լուծել ծագած խնդիրները. դրանք, ավաղ, անխուսափելի են, բայց, բարեբախտաբար, հաղթահարելի։ Ճիշտ հարաբերությունների հիմքում էլ անկեղծ շփումն է, իսկական զգացմունքն ու միմյանց հասկանալու իրական ցանկությունը»,- գրել է երկու երեխաների երիտասարդ մայրիկը։ Զույգն այժմ մեծացնում է երկու երեխաներին՝ դստերն՝ Արիանային ու որդուն՝ Ալեքին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր ամուսնու եւ դստեր՝ Արիանայի հետ։ Նրանք երեքն էլ ամառային հանդերձանքով էին։ Լուսինեն նստել էր ամուսնու գոգին, իսկ դուստրն՝ իր։ Հրապարակմանը կից գեղեցկուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Երեքով»։

Նյութի աղբյուրը՝ Slaq.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 134 - Today Page Visits: 5

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով