Փաշինյանի աջակիցը պատռեց լրագրողի պաստառը, որն ակցիա էր իրականացնում կառավարության մոտ — ARUSHANYAN TV Փաշինյանի աջակիցը պատռեց լրագրողի պաստառը, որն ակցիա էր իրականացնում կառավարության մոտ — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Փաշինյանի աջակիցը պատռեց լրագրողի պաստառը, որն ակցիա էր իրականացնում կառավարության մոտ



Hraparaka.am-ը գրում է․

Շուշին ադրբեջակա՞ն է, թե՞ հայկական․ Yerkir.am-ի լրագրողը գրությամբ պաստառ է բերել կառավարություն՝ ակնկալելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը։

Հիշեցնենք՝ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Yerkir.am-ի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Շուշին ադրբեջանական է:

«Դու՞ք էիք այդ հարցը տալիս։ Ո՞վ էր հարցը տալիս, որ Շուշին ադրբեջանական է։ Իմ մեջբերումն անձամբ թղթի վրա կբերեք, որ ես դա հայտարարել եմ և ուղիղ եթերում կպատասխանեմ», — նախօրեին ասել էր Նիկոլ Փաշինյանն ու հեռացել՝ լրագրողի հարցն անպատասխան թողնելով:

Վարչապետն ասել էր, որ երբ իր դրած պայմանը կկատարեն, այդ ժամանակ ուղիղ եթերում կպատասխանի հարցերին։

Այսօր լրագրող Լիանա Սարգսյանը կառավարության դիմաց գրությամբ պաստառ է բերել, որտեղ մեջբերված է վարչապետի խոսքը Շուշիի մասին։

«Սպասում ենք վարչապետի պատասխանին՝ ուղիղ եթերում» , — ասաց լրագրողը։

Սակայն կառավարության շենքի մոտ կային նաեւ Փաշինյանի աջակիցներ, որոնցից մեկը լրագրողի ձեռքից խլեց պաստառը և պատռեց այն։

 


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 220 - Today Page Visits: 1