Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին. Խնդրի լրջությունը հասկանալու համար մեկ օրինակ բերեմ — ARUSHANYAN TV Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին. Խնդրի լրջությունը հասկանալու համար մեկ օրինակ բերեմ — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին. Խնդրի լրջությունը հասկանալու համար մեկ օրինակ բերեմ



Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանա–թուրքական համատեղ ագրեսիան, որն ուղեկցվում էր պատերազմական հանցագործություններով ռուսական կողմի միջնորդությամբ արյունահեղությունն ավարտված է, սակայն հրադադարի հայտարարության ստորագրումից երկու ամիս անց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին: Խնդրի լրջությունը հասկանալու համար մեկ օրինակ բերեմ:

ՄԻԵԴ–ը միջանկյալ միջոց է կիրառել մի խումբ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանից ներկայացնել համապատասխան տեղեկություն: Չորս օր անց ռազմագերիներից մեկը դաժանաբար սպանվում է: Սա աննախադեպ է և մարդու իրավունքների կոնվենցիայի կոպիտ խախտում է:

Որպես կին պատգամավոր՝ ես նաև ցանկանում եմ շեշտել, որ կին գերի ևս կա, ով պահվում է Ադրբեջանում: Իմ հայրենակից Մարալ Նաջարյանի միակ մեղքն այն է, որ նա հայ է և հաց էր տանում զինվորներին, որոնք պաշտպանում էին Արցախի խաղաղ բնակչությանը: Հարգելի գործընկերներ, այս քննարկումը արժեքների մասին է. ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը և ես ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ անել դա կանխելու համար»:


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 163 - Today Page Visits: 1