Միշտ հասկացել եմ որ սպորտը ժամանակվոր է. Նազիկ Ավդալյանը անկեղծացել է և խոսել ապագայի մասին — ARUSHANYAN TV Միշտ հասկացել եմ որ սպորտը ժամանակվոր է. Նազիկ Ավդալյանը անկեղծացել է և խոսել ապագայի մասին — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Միշտ հասկացել եմ որ սպորտը ժամանակվոր է. Նազիկ Ավդալյանը անկեղծացել է և խոսել ապագայի մասին



Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և կրկնակի արծաթե մեդալակիր, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանն այս շրջանում ակտիվ սպորտով չի զբաղվում: Tert.am Life-ի հետ զրույցում Նազիկը պատմել է ներկայիս զբաղվածության, ապագա ծրագրերի և որդու՝ 7-ամյա Վաչեի մասին:

«Մոտ երկու տարի է՝ դասավանդում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնում: Հետաքրքիր փորձառություն է, ինձ համար լրիվ նոր դաշտ է, հաճույքով եմ անում իմ աշխատանքը: Ամեն աշխատանք ունի իր բարդությունները, բայց եթե քոնն է, հաճույքով և սիրով ես անում, ամեն ինչ ավելի լավ է ստացվում: Ամեն ինչ հնարավոր է անել ավելի լավ, եթե ունես ցանկություն ու տրամադրվածություն»,- ասաց նա:Նազիկի խոսքով՝ հիմա սպորտով ակտիվ չի զբաղվում:

«Կարոտում եմ հին օրերը, բայց այն ժամանակ էլ գիտակցաբար եմ մոտեցել հարցին, միշտ իմացել եմ, որ սպորտը ժամանակավոր է, մի օր պետք է դուրս գամ դրանից: Բնականաբար բարդ է, որովհետև փոքր տարիքից սպորտի մեջ եմ եղել, բայց ընդունում եմ եղած փաստը: Բացթողումներ են եղել, որոնք կցանկանայի լրացնել, բայց ոչինչ ուղղել չեմ կարող: Այդ բացթողումները լինում են բոլորի կյանքում, պետք չէ անցյալով ապրել, այլ նկատի ունենալ անցյալն ու չկրկնել սխալները: Անհնար է սխալներ չանել, դա էլ կյանքի ինչ-որ փորձ է»,- նշեց նա:


Չնայած սպորտում ակտիվ չէ՝ Նազիկը նկատեց, որ հիմա էլ սպորտի հետ կապված նպատակներ ունի: «Նպատակներս կապված են Արցախի հետ, բայց հիմա ամեն ինչ խառնվել է իրար: Շատ էի ցանկանում, որ ծանրամարտն Արցախում ևս զարգանա և լուրջ քայլեր էի արել այդ ուղղությամբ: Թող որոշ ժամանակ անցնի, հուսով եմ՝ նորից կկարողանամ Արցախում ինչ-որ բան անել: Անցած տարի ավարտել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը:Միշտ պետք է այլընտրանքային մասնագիտություն լինի, որպեսզի մեկով չզբաղվելու դեպքում կարողանաս մյուսով զբաղվել:

Կարևոր է նպատակասլացությունը, որ ձգտես հասնել նպատակներիդ: Մեծ հույս ունեմ՝ հոգեբանության ոլորտում ևս ասելիք կունենամ»,- ընդգծեց նա: Նազիկը նաև նկատեց, որ սիրողական մակարդակում նկարում է: «Նկարում եմ, երբ ազատ եմ լինում, երբ գնում եմ արվեստագետ ընկերներիս մոտ: Առօրյա զբաղվածությունս թույլ չի տալիս հաճախ նկարել, վերջին անգամ մոտ մեկ ամիս առաջ եմ նկարել: Սպորտն ու նկարչությունն այնքանով են նման, որ երկուսի մեջ էլ ստեղծագործում ես, ունեն իրենց օրենքները, բայց երկուսի մեջ էլ պետք է քոնը ներդնես»,- ասաց նա:Ըստ Նազիկի՝ հիմա իր ժամանակի մեծ մասը տրամադրում է որդուն՝ 7-ամյա Վաչեին:

«Վաչեն շատ ակտիվ է, սիրում է վազել, խաղալ, ունի հետաքրքիր ներաշխարհ, խորը երեխա է: Երկրորդ դասարանում է սովորում, սիրում է մաթեմատիկա, նաև սպորտի է հաճախում, աշխատում եմ այնպես անել, որ և՛ մանկությունը վայելի, և՛ ժամանակը ճիշտ օգտագործի: Ընտրեցի գիմնաստիկան, որովհետև և՛ ես եմ սիրում, և՛ Վաչեն: Չգիտեմ՝ հետո կցանկանա՞ շարունակել, թե՞ ոչ, բայց գիմնաստիկայից հետո ցանկացած մարզաձև ավելի հեշտ է տրվում: Ինչպես ասում են՝ գիմնաստիկան սպորտաձևերի թագուհին է:

Եթե երեխան չսիրեր այդ սպորտաձևը, չէի ստիպի զբաղվել,- ասաց նա և հավելեց, որ որդին նաև շատ հետաքրքիր երաժշտական ճաշակ ունի, — Սիրում է ռոք ժանրի երգեր լսել: Երբեմն ինքն է ինձ համար նոր երգերի բացահայտումներ անում:Նաև կիթառի է հաճախում, հաճույքով գնում է: Միշտ մտածել եմ, որ երեխաները չպետք է ծնողների ցանկությունն իրագործեն:Ծնողը պետք է տեսնի, թե երեխան ի՞նչ է սիրում, ո՞ր գծով կարող է առաջ գնալ, որտե՞ղ միջակության մեջ չի մնա և օգնի երեխային գնալ իր ընտրած ճանապարհով»:


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 207 - Today Page Visits: 1