Մեկամսյա դադարից հետո այսօր կվերսկսի Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 20th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Մեկամսյա դադարից հետո այսօր կվերսկսի Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) մեկամսյա դադարից հետո կվերսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին կայացած դատական նիստին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պատրաստվում էր բացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Սակայն, ինչպես ինքն էր նշել գրավոր ներկայացված դիմումի մեջ, հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով նա չէր կարողացել ներկա գտնվել նիստին։

Նյութի աղբյուրը՝ panorama.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 136 - Today Page Visits: 3

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *