Ես ու ընտանիքս բարդ ժամանակներ ենք ապրում. Մարտ Բաբայանն ամուսնալուծվել է. Ես հույս ունեմ որ… — ARUSHANYAN TV Ես ու ընտանիքս բարդ ժամանակներ ենք ապրում. Մարտ Բաբայանն ամուսնալուծվել է. Ես հույս ունեմ որ… — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ես ու ընտանիքս բարդ ժամանակներ ենք ապրում. Մարտ Բաբայանն ամուսնալուծվել է. Ես հույս ունեմ որ…

Մարտ Բաբայանն ու նրա կինը՝ Էլենը, ամուսնալուծվելու մասին որոշում են կայացրել։ Երգիչն այդ մասին հայտնել է Instagram-յան գրառմամբ` նշելով, որ երկար է մտածել հրապարակման նպատակահարմարության մասին։ «Բայց, ցավոք, կան մի շարք ոչ այնքան հաճելի հանգամանքներ, այդ պատճառով, կարծում եմ՝ դուք՝ որպես իմ կյանքի անբաժանելի մաս, պետք է իմանաք։ Ես ու իմ ընտանիքն այժմ բարդ ժամանակներ ենք ապրում։

Ես եւ Էլենը ամուսնալուծության մասին փոխադարձ որոշում ենք կայացրել։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ մեր զգացմունքներին, չչարախնդալ, մեզ միմյանց դեմ չհրահրել, անիրական պատմություններ չհորինել։ Ե՛վ ինձ, ե՛ւ նրա համար շատ բարդ եւ ցավոտ էր այս որոշումը կայացնելը»,- գրել է երգիչը։ Բաբայանը նշել է՝ միշտ քնքշանքով եւ շնորհակալությամբ կհիշի իրենց սիրո ծնվելու շրջանը։ «Էլենը հիանալի եւ շատ իմաստուն մարդ է, որն ինձ նվիրել է այդ
զգացմունքներն ու իմ գեղեցիկ հրեշտակին՝ դստերս՝ Մարիելային։

Ես անսահման շնորհակալ եմ Էլենին հայր լինելու հնարավորության համար։ Մենք կփորձենք այնպես անել, որ մեր փոքրիկը չզգա ծնողների բաժանումը։ Ես անկեղծորեն նրան երջանկություն եմ մաղթում եւ իմ հերթին պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ միշտ կլինեմ սիրելի դստերս կողքին եւ երբեք ոչ ոքի թույլ չեմ տա ապականել իմ երեխայի մոր անունը։

Ճակատագրին հաճո էր, որ այս օրը գար, մեր ընտանեկան գրքի վերջին էջը փակված է»,- գրել է նա։ Երգիչը նշել է, որ առջեւում իրենց հետաքրքիր կյանք է սպասվում, յուրաքանչյուրը որոշել է իր ճանապարհով գնալ. «Ամենն, ինչ եղել է մեր միջեւ, ինչպես լավն, այնպես էլ վատը, կմնա մեզ հետ։

Մեզ միավորում է անսահման սերը դստեր հանդեպ, եւ մենք պետք է մտածենք ապագայի մասին։ Հ․Գ․ ես հույս ունեմ, որ մենք ընկերներ կմնանք եւ մեր դստերը կուրախացնենք հաճախակի ու փոխադարձ ուշադրությամբ։ Չէ՞ որ մեր երեխաները մեղավոր չեն, որ մենք չենք կարողացել… Հաջողություն, Էլենկա»։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 145 - Today Page Visits: 1