Կեղծ սեռական խանգարումներ. որոնք են խնդրի զարգացման պատճառներն ու հնարավոր հետևանքները. պարզաբանում է սեքսոպաթոլոգը — ARUSHANYAN TV Կեղծ սեռական խանգարումներ. որոնք են խնդրի զարգացման պատճառներն ու հնարավոր հետևանքները. պարզաբանում է սեքսոպաթոլոգը — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Կեղծ սեռական խանգարումներ. որոնք են խնդրի զարգացման պատճառներն ու հնարավոր հետևանքները. պարզաբանում է սեքսոպաթոլոգը



Կարծեցիալ կամ կեղծ իմպոտենցիան սեքսուալ խանգարում է, որի հիմքում ընկած է նորմալ սեքսուալ ակտիվության և ֆունկցիայի ոչ ճիշտ, սուբեկտիվ գնահատումը։ Այս մասին Tert.am Medicine-ի հետ զրույցում ասել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանը՝ անդրադառնալով խնդրի զարգացման պատճառներին ու հնարավոր հետևանքներին։

Բժիշկ Հակոբյանի խոսքով՝ կեղծ սեքսուալ խանգարումների դեպքում տուժում է առողջ սեռական դրսևորման սուբյեկտիվ գնահատումը, ինչն էլ երկրորդային ճանապարհով առաջացնում է տրամադրության անկում ու տագնապ ինչպես սեռական հարաբերությունից առաջ, այնպես էլ դրանից հետո:

«Այս խանգարումները հանգեցնում են սեռական ակտիվության իջեցման և ի վերջո սեքսուալ կյանքից խուսափման», — բացատրում է մասնագետը՝ հավելելով, որ նման խնդիրների դեպքում մեծ նշանակություն է ունենում տեղեկացվածության գործոնը։

«Այս խանգարումների ժամանակ, իհարկե, մեծ նշանակություն է ունենում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ու տարբեր լրատվական աղբյուրներից երիտասարդների՝ սեռակրթության մասին գիտելիքների ստանալը, որը, հնարավոր է, պարունակի նաև դեզինֆորմացիա: Եվ սա է պատճառը է, որ սեքսոլոգիայում մենք արձանագրում ենք նույնիսկ պաթոլոգիաներ, հիվանդություններ, որոնք պայմանավորված են սեռական կյանքի մասին ապատեղեկատվությամբ», — նշում է բժիշկը։



Սևադա Հակոբյանի խոսքով՝ այս կամ այն ֆիզիոլոգիական երևույթը, որը կարող է տվյալ տարիքային խմբում դրսևորվել որևէ երիտասարդի մոտ և որը նորմայի սահմանում է, կարող է սխալ ընկալվել ու դառնալ սեքսուալ պաթոլոգիայի պատճառ, եթե տվյալ անձնավորությունը չունենա համապատասխան գիտելիքներ ֆիզիոլոգիական երևույթի ճիշտ մեկնաբանման համար կամ որևէ տեղեկատվական աղբյուրից ստանա սխալ պատկերացումներ ու գիտելիքներ:

«Հաճախ են հանդիպում նաև մաստուրբացիաների մասին ունացած սխալ պատկերացումների հետևանքով առաջացած սեքսուալ խանգարումները: Օրինակ գոյություն ունեն մաստուրբացիաների տեսաակներ, որոնք համարվում են ֆիզիոլոգիական, և տարիքային որոշ խմբերում (դեռահասային) այն դրսևորվում է 90-92% դեպքերում, բայց երիտասարդը, չունենալով համապատասխան գիտելիքներ, կարող է դեզինֆորմացիայի պատճառով սխալ ընկալել, ինչը հնարավոր է հետագայում առաջացնի հոգեբանական բարդույթներ, վստահության կորուստ, վախ սեռական հարաբերություններից», — պարզաբանում է բժիշկը՝ հավելելով, որ կանանց դեպքում ոչ ճիշտ գիտելիքներն ու տեղեկացվածության պակասը կարող են դառնալ վագինիզմի երևույթների, կենակցումից առաջ էմոցիոնալ պաթոլոգիկ լարվածության և այլ խանգարումների զարգացման պատճառ:

Ինչպես նշում է մասնագետը, տեղեկատվական աղբյուրների բազմազանության պատճառով ներկայում նկատվում է վիրտուալ փոխհարաբերությունների աճման միտում ինչն իր հերթին սահմանափակում է մարդկանց միջանձնային իրական փոխհարաբերությունները և հետագայում կարող է դառնալ նաև սեռական կյանքում սեքսուալ աններդաշնակությունների առաջացման և այլ պաթոլոգիաների ձևավորման պատճառ:

«Այս կոնտեքստում մեծ նշանակություն է ստանում սեքսոլոգիական խորհրդատվությունը, որի ընթացքում բավական լրջորեն հետազոտվում են պացիենտի հոգեսեռական և մարմնասեռական զարգացման փուլերը, պարզաբանվում է բոլոր ֆիզիոլոգիական երևույթների մանրամասները և ևս մեկ երիտասարդ կամ երիտասարդ ընտանիք խուսափում է կեղծ սեռական խանգարման «զոհը» դառնալուց», — եզրափակում է բժիշկը։


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 171 - Today Page Visits: 1