Թուրքիայի դատարանը ազատ է արձակել Դինքի սպանության գործով կալանավորվածներից մեկին — ARUSHANYAN TV Թուրքիայի դատարանը ազատ է արձակել Դինքի սպանության գործով կալանավորվածներից մեկին — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Թուրքիայի դատարանը ազատ է արձակել Դինքի սպանության գործով կալանավորվածներից մեկին

Թուրքական դատարանն ազատ է արձակել պոլսահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով կալանավորված՝ ժանդարմերիայի նախկին սպա Վոլքան Շահինին՝ ներկայացնում է Anadolu գործակալությունը:

Հաշվի առնելով առկա ապացույցները, գործի շրջանակը, մեղադրյալների և վկաների հայտարարությունների համապատասխանությունը, դատարանը հիմնվել է թարմացված ապացույցների վրա, որոնք հօգուտ Շահինի էին: Նա ազատ է արձակվել դատական ​​հսկողության ներքո:

Դատարանի մեկ այլ որոշմամբ՝ կալանքի փոխարեն դատարանի հսկողության ներքո ազատ է արձակվել գործով ևս մեկ մեղադրյալ՝ Ալի Օզը: Այս դեպքում դարձյալ հաշվի է առնվել մեղադրյալի և վկաների ցուցմունքների համապատասխանությունը:

Ե՛վ Շահինին, և՛ Օզին հրամայված է չլքել բնակավայրերը:

«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Դինքը սպանվել է իր գրասենյակի առաջ 2007 թվականի հունվարի 19-ին:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 103 - Today Page Visits: 1