Ստեփանակերտում՝ ավտոմեքենայի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի. ԱՀ ՔԿ — ARUSHANYAN TV Ստեփանակերտում՝ ավտոմեքենայի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի. ԱՀ ՔԿ — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ստեփանակերտում՝ ավտոմեքենայի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի. ԱՀ ՔԿ


Արցախի Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ 2021 թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում, գլխի հատվածում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985 թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:

«Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
<iframe data-aa=”1529182″ src=”//acceptable.a-ads.com/1529182″ scrolling=”no” style=”border:0px; padding:0;
width:100%; height:100%; overflow:hidden” allowtransparency=”true”></iframe>
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ԱՀ ՔԿ-ից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 131 - Today Page Visits: 1