Մելանյա Թրամփը հանդես է եկել հրաժեշտի խոսքով — ARUSHANYAN TV Մելանյա Թրամփը հանդես է եկել հրաժեշտի խոսքով — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Մելանյա Թրամփը հանդես է եկել հրաժեշտի խոսքով

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հանդես է եկել հրաժեշտի ելույթով, քանի որ պատրաստվում է հեռանալ Սպիտակ տնից՝ փոխանցում է Al Arabiya-ն:

Վեց րոպեանոց տեսաուղերձում Մելանյա Թրամփը մասնավորապես ասել է.

«Վերջին չորս տարիները պարզապես անմոռանալի են եղել: Իմ և Դոնալդի ժամանակն ավարտվում է Սպիտակ տանը: Ես մտածում եմ բոլոր մարդկանց մասին, իմ սրտում տանում եմ նրանց սիրո, հայրենասիրության ու վճռականության մասին անհավանական պատմությունները»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը:

Անդրադառնալով վաշինգտոնյան վերջին իրադարձություններին՝ Մելանյա Թրամփը հայրենակիցներին հորդորել է կրքով տրվել ցանկացած գործի, սակայն միշտ հիշել, որ բռնությունը երբեք չի կարող լուծում լինել և երբեք չի կարող արդարացվել:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 213 - Today Page Visits: 1