Այսինքն, եթե Նիկոլը հուզվեր, լացեր, հատիկ առ հատիկ նշեր մեր բոլոր գերիների անունները, ապա Պուտինը նույնպես կհուզվեր և կհրամայեր Ալիևին անմիջապես ազատ արձակել գերիներին: — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 27th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Այսինքն, եթե Նիկոլը հուզվեր, լացեր, հատիկ առ հատիկ նշեր մեր բոլոր գերիների անունները, ապա Պուտինը նույնպես կհուզվեր և կհրամայեր Ալիևին անմիջապես ազատ արձակել գերիներին:

4rd.am-ը գրում է

Կրեմլի ամենահայտնի պրոպագանդիստներից Արամ Գաբրելյանովը իր տելեգրամյան ալիքում գրել է. «Բանակցությունների սեղանի շուրջ մարդիկ են, այո, այնպիսի մեծ մարդիկ, ինչպիսին Պուտինն է, բայց մարդիկ, որոնք ունեն էմոցիաներ և մարդկային ընկալումներ, որոնք կարող են ունենալ երեխաներ։ Ահա հաղթաթուղթ, խոսիր գերիների մասին, որպես քո զավակների, ոչ թե ծամծմիր, որպես վախկոտ։ Ով ով, բայց գոնե Պուտինը կհասկանար և կօգներ»։

«ՉԻ». Հետո էլ զարմանում եք, թե ինչու են ամբողջ աշխարհում ծաղրում ռուսական պրոպագանդան և նողկում դրանից: Մի պարզ պատճառով՝ այսպիսի մակարդակի վրա է իրականացվում պաշտոնական պրոպագանդան:

Այսինքն, եթե Նիկոլը հուզվեր, լացեր, հատիկ առ հատիկ նշեր մեր բոլոր գերիների անունները, ապա Պուտինը նույնպես կհուզվեր և կհրամայեր Ալիևին անմիջապես ազատ արձակել գերիներին: Նման տողեր գրելու համար ի՞նչ աստիճան պետք է ատել սեփական ընթերցողներին ու թերագնահատել նրանց մտավոր ընդունակությունները:

Հասկանալի է, որ Գաբրելյանովը Հայաստանում տենդեր է շահել իշխանություններին և անձամբ Փաշինյանին քննադատելու առումով: Բայց պատվիրատուները պետք է մի փոքր ուշադիր լինեն և հանդիմանեն նրան՝ ըստ էության գործով խոպանի հոգեբանությամբ զբաղվելու համար:

Շարունակությունը՝ այստեղ



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 90 - Today Page Visits: 1