2.5 տարի առաջ մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունը, քանդեց բանակն ու հասավ պատերազմի. Վազգեն Մանուկյան — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

2.5 տարի առաջ մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունը, քանդեց բանակն ու հասավ պատերազմի. Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժումը» հրապարակել է վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ դեկտեմբերի 28-ի հարցազրույցը, որում Մանուկյանն անդրադարձել է պատերազմին, երկրում ստեղծված իրավիճակին եւ խոսել ապագայի քայլերի մասին: Ըստ նրա՝ ստեղծված սարսափելի իրավիճակի ողջ դառնությունն այն է, որ կարելի էր խուսափել այս ամենից:

«2.5 տարի առաջ օգտվելով ժողովրդի՝ լավ ապրելու ցանկություններից, մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունն ու երկիրը տարավ լրիվ այլ ուղղությամբ, կամաց-կամաց քանդեց բանակն ու հասավ պատերազմի, որտեղ մենք խայտառակ պարտություն կրեցինք եւ հիմա ճաշակում ենք այդ պրտությունը»,- ասաց Մանուկյանն ու հավելեց, որ պատերազմը չի վերջացել, այն շարունակվում է Սյունիքում, մեր սահմաններին:

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ մեծ կամք դրսեւորելու դեպքում հնարավոր է դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ կհաջողվի այս ուղղությամբ համախմբել բոլոր ուժերին:


«Մի կողմից ցավում ես այս ամենի համար, մյուս կողմից այդ ցավի մեջ կա անձնական երանգ: Ես 20 տարեկանից որոշում ընդունեցի, որ ոչ թե զբաղվելու եմ մաթեմատիկայով, որի հանդեպ շատ ունակություններ ունի, այլ իմ կյանքը նվիրեմ մեր ժողովրդի, պետության հզորացմանը: Մենք ունեցանք անկախ պետություն, ներքին կյանքը չկարողացանք այնպես կառուցել, ինչպես երազում էինք, բայց տեսանք, որ դա կամաց-կամաց կարելի է շտկել: Այս իրողությունը ջնջեց իմ անձնական կյանքը: Իմ ամբողջ արածը դեն նետվեց»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը ընդգծեց, որ հնարավոր է ապահովել համախմբում եւ հեռացնել այս իշխանություններին, բայց դա ժամանակ ու ջանք է պահանջում:

Անդրադառնալով ժամանակավոր կառավարության գործունեությանը՝ Մանուկյանը նշեց, որ այն իր վրա է վերցնելու ամենածանր գործը, եւ հարվածների տակ պիտի իրականացնի իր քաղաքականությունը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն առաջ քաշեց երեք քայլ, առանց որի հնարավոր չէ ապագա կառուցել: Ըստ նրա՝ առաջինն անվտանգությունն է, հարկավոր է վերականգնել բանակը, այն զինել նոր սպառազինություններով, ինչպես նաեւ մեկնաբանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը եւ վերականգնել դաշնակիցների հետ հարաբերությունները:


«Ռուսաստանի հետ ունենք պայմանագրերը, ՌԴ-ն կատարում է իր պարտավորությունները, բայց ոչ մի վստահություն չունի ՀՀ ղեկավարության նկատմամբ, որովհետեւ ՀՀ ղեկավարությունը երկու խաղ է տարել եւ դա դիմացինները դա շատ լավ հասկանում են: Մենք մի հիմար ալյանս ստորագրեցինք եւ Չինաստանը մեզնից խռովեց: Մենք չունենք լուրջ հարաբերություններ Իրանի հետ: Նաեւ ամեն ինչ պետք է անենք, որ Միսնկի խմբի եռանախագահները նորից վերադառնան, բանակցությունների սեղանին նստեն եւ շարունակվեն բանակցությունները Ղարաբաղի վերաբերյալ»,-ասաց նա:

Մանուկյանի դիտարկմամբ՝ երկրորդ խումբը տնտեսական, սոցիալական հարցերն են. «Մեր ՀՆԱ-ն ունի անկում, իսկ ծախսերն ավելացել են: Պետք է հայթայթել ֆինանսական միջոցներ, թե ներսից, թե դրսից: Առանց ներդրումների երկիրը ոտքի կանգնեցնել հնարավոր չէ: Նիկոլ Փաշինյանի որոք վստահություն չի լինելու եւ ներդրումներ չեն անելու: Հարկավոր է սպառողական մեթոդներից անցնել ինվեստիցիոն մեթոդների, նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրողների համար»:

Ըստ նրա՝ երրորդ քայլը հասարակության առողջացումն է: «Մեր հասարակության զարգացման ուղին պիտի լինի ազատության գաղափարը: Պետք է վերացվի ատելությունը եւ արտաքին ազդեցությունը. պետք է թույլ չտանք արտաքին աշխարհից գումարներ ստացողներին պղտորել մեր ուղեղները»,- ասաց Մանուկյանը:

Առավել մանրամասն տեսանյութում



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 51 - Today Page Visits: 1