Ես ճանաչել եմ Երևանին, վախենում եմ, որ ինքն էլ ինձ կճանաչի, ես անհետաքրքիր կդառնամ իրա համար, իմ քաղաքը էլ ինձ չի փնտրի, երբ ես հեռու կլինեմ, ախր միշտ էլ տենց ա. բոլոր գրքերում ու ֆիլմերում չեն սիրում նրանց, ովքեր կան, չեն սիրում ներկաներին, սիրում են նրանց ում կարոտում են, սիրում են նրանց ում չեն ճանաչում, չեն դիպչում ու չեն համբուրում։
Սիրված մարդիկ են ընտրել էդ սերն ու ընտրել են միշտ օտար լինելը, բոլորից օտարված ու կարոտող։
Բայց ուրիշ քաղաքներում էլ, ամենասիրուն ծովափերին էլ ես օտար եմ մնում, ես երբեք չեմ դառնում տեղացի, երբեք չեմ լացում Երևանին պատերին հենված, ծովերին եմ նվիրում իմ արցունքները, որոնք իմը չեն, բոլորինն են…
Հ.գ. մեկ-մեկ կարդում եմ բլոգերս ու սիրահարվում եմ ինձ )))Ես ճանաչել եմ Երևանին, վախենում եմ, որ ինքն էլ ինձ
կճանաչի:
Նյութի աղբյուրը՝ Arusik Tigranyan