Հավերժական սառնարան. ինչո՞ւ են լեռներում ստորգետնյա հսկայական սառնարան կառուցել — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 17th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հավերժական սառնարան. ինչո՞ւ են լեռներում ստորգետնյա հսկայական սառնարան կառուցել

Ամենամեծ ստորգետնյա սառնարանը մեծ է ֆուտբոլի խոշոր դաշտից։ 1950 թ. Նոր Պորտ գյուղի բնակիչները սկսեցին կառուցել մեծ սառնարանը, որը պետք է սառնությունը պահպաներ նաև ամռանը։

Ստորգետնյա սառնարանի կառուցման նպատակը բազմաթիվ տոննաներ թարմ ձկան պահպանումն էր։ Աշխատավորներն առանց ծանր տեխնիկայի կիրառման ձեռքով փորեցին 200 սառցե խցեր՝ յուրաքանչյուրը 1 կմ։

Ձկների որսը տեղի էր ունենում ձմռանը, այդ իսկ պատճառով ձկները պետք է մինչև տեղափոխումը, այսինքն՝ մինչև ամառ ինչ-որ տեղ պահպանվեր։ Եթե հսկայական սառնարանը չկառուցվեր, ապա ձկների մասին կարելի էր մոռանալ։ Մինչ սառնարանի կառուցումը ձկները պահվում էին մեծ տակառներում, ինչից հետո վերամշակում էին անցնում, հետևաբար կորցնում էին թարմությունն ու օգտակար հատկությունները։ Այդ կապակցությամբ էլ 1950 թ. յամալցիներն իրենց առջև խնդիր դրեցին՝ Նոր Պորտում սառնարան կառուցելու։


Սառնարանը նախագծել է ռուս-գերմանացի Գուստավ Բեքմանը, ում հյուսիս էին աքսորել Երկրորդ աշխարհամարտի սկզբին։ Սկզբում նա հասարակ ձկնորս էր, ապա դարձավ Նոր Պորտի ձկնագործարանի ինժեներ։ Կառուցումը տևեց 10 տարի։ Տղամարդկանց հաճախ օգնության էին հասնում նաև կանայք։

Սառնարանում ծովամթերքներ պահում են հունվարից ապրիլ ամիսներին։ Գարնանը դրանք տեղափոխում են անհրաժեշտ վայրեր։ 1960 թվականից ի վեր այնտեղ նորոգումներ չեն իրականացվել։ Ամռանը դռները բացում են և օդափոխություն իրականացնում, մաքրում ավելորդ ձյունը։ Ապա մաքուր ջրով են պատում պատերը և տեղավորում լվացված ու թարմ ձկնեղենը։

Հսկայական սառնարանը՝ կառուցված 60 տարի առաջ, անփոփոխ տեսք ունի, այդ իսկ պատճառով 2007 թ. այն ճանաչեցին մշակութային հուշարձան։ Այնտեղ այցելում են շատ զբոսաշրջիկներ։ Յամալի իշխանությունները նախատեսում են սառնարանն առավել հայտնի տեսարժան վայր դարձնել, ինչի համար էլ վերանորոգում կիրականացնեն։



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 91 - Today Page Visits: 1