18-ամյա Արենը զոհվեց Ամարասի վանքի մատույցներում, որովհետև զրահաբաճկոն չուներ. ասել էին՝ հրետանավորներին զրահաբաճկոն չի հասնում — ARUSHANYAN TV
  • Пн. Янв 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

18-ամյա Արենը զոհվեց Ամարասի վանքի մատույցներում, որովհետև զրահաբաճկոն չուներ. ասել էին՝ հրետանավորներին զրահաբաճկոն չի հասնում

Միրզոյան Արենը ծնվել էր Գորիսում, բայց 3 տարեկանից ապրում էր Արցախում, Շուշիում։
Մահվան վկայականում նշված է, որ Արենը զոհվել է որովայնի և կրծքավանդակի շրջանում ստացած վնասումներից, որոնք հանգեցրել են ներքին օրգանների վնասվածքի։ Արենը հրետանավոր է եղել։ Արենն ունեցել է ընդամենը սաղավարտ։ Զրահաբաճկոն չեն տվել՝ ասելով, որ հրետանավորին զրահաբաճկոն պետք չէ…
Էս լուսավոր տղեն Արցախում «Կենգուրու» միջազգային մրցույթի առաջին հաղթողն է եղել։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ անվճար ընդունվելու լուրն իմացել է արդեն զորամասում, բայց այդպես էլ չիմացավ, թե որտեղ է գտնվում ֆիզիկայի ֆակուլտետի շենքը…
Այս տարվա հուլիսին էր մեկնել ծառայության։ Պատերազմի հենց առաջին օրերից ծանր մարտեր է մղել Հադրութի ու Մարտունու պաշտպանության համար։ Ընկել է հերոսաբար հոկտեմբերի 20-ին Ամարասի վանքի մատույցներում… Արենն ընդամենը 18 տարեկան էր…



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 1010 - Today Page Visits: 1