Վարչապետը պետք է հեռանա․ Հասմիկ Կարապետյան — ARUSHANYAN TV
  • Пн. Янв 18th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Վարչապետը պետք է հեռանա․ Հասմիկ Կարապետյան


Բոլորովին վերջերս սիրված ու ճանաչված երգչուհի Հասմիկ Կարապետյանը հայտարարել էր, որ հայրենքիը լքելու մեծ ցանկություն ունի:

Թեև երգչուհին նշում է, որ Հայաստանում ապրելու, ստեղծագործելու, ինչպես նաև իր զավակների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու ցանկությունը մեծ է, սակայն հայաստանյան իրականությունն ու վերջերս տեղի ունեցած չարաբաստիկ դեպքերը հակառակն են ստիպում:

Այս մասին «Իրավունքը» զրուցեց երգչուհու հետ:

– Հասմի՛կ, վերջերս նշել էիք, որ ցանկանում եք արտագաղթե, ինչո՞ւ:

– Մեր չարացած ազգը ,ցավոք, իմ նախորդ հարցազրույցը սխալ էր հասկացել: Ցանկությունս այն է, որ իմ երեխաները մեծանան Հայաստшնում, սակայն վերջին դեպքերն ինձ մտափոխել են: Իմ այս խոսքերը որոշ մարդիկ շատ սխալ էին հասկացել: Նրանց թվացել էր, որ արդեն ինքնաթիռի տոմսերը գնել ու Հայաստանից հեռանում եմ: Անկեղծ ասած՝ մինչև վերջին չարաբաստիկ դեպքերն էի ցանկանում արտագաղթել: Ամուսինս ամերիկահայ է: Կարծում եմ շատ նորմալ է, որ ես հեռանամ Հայաստանից: Ես խորապես ցավում եմ մեր ազգի համար: Գիտակցում եմ, որ գուցե վերջին դեպքերն են այսքան չարացրել մարդկանց, սակայն ամեն ինչ իր չափն ունի, այս աստիճանի պետք չէ չարանալ: Ամեն մարդ իր կյանքն ունի, ամեն մարդ ինքն է ընտրում իր կյանքի ճանապարհը: Տեսնելով հայաստանյան իրականությունը՝ տեսնելով թե ինչպես են բարձրագույն կրթություն ստացած մարդիկ բանվոր ու վարորդ աշխատում, ես ցանկանում եմ, որպեսզի իմ երեխաները կրթություն ստանան ԱՄՆ-ում՝ ստեղծելով խոստումնալից ապագա:


– Հասմի՛կ, թեև բոլորս ենք տեսնում, սակայն դուք էլ նշեցիք, որ հայ հասարակությունը բավականին չարացած է: Ինչո՞ւ, ո՞վ պառակտեց մեզ: Օրինակ՝ սրանից տասը տարի առաջ հայ ազգը այսքան չարացա՞ծ էր:

– Վերջին դեպքերը ազդեցին մարդկանց վրա: Երբ մարդիկ այդքան հավատում էին իրենց իսկ ընտրած վարչապետին, երբ այդքան մեծ հույսեր էին կապում, կարծում էին, թե կգա մեկը, ով կփոխի մեր բոլորի կյանքը, կզարգացնի Հայաստանը և այլն: Սակայն ինչպես տեսանք ոչինչ էլ դեպի լավը չփոխվեց: Մենք մեր հայրենիքը կորցրինք, կորցրինք մեր սրբությունները: Թեև ես շատ հեռու եմ քաղաքականությունից, սակայն կարծում եմ, եթե այդ հողերը պետք է տրվեին թշնամուն, ապա այդ ամենը չպետք է արվեր մեր զինվոր տղաների կյանքի գնով: Ստեղծվել է աններելի իրավիճակ: Կարելի էր այդ ամենից խուսափել:

– Որոշ մշակութային գործիչներ, աթոռից կառչած վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում: Միանո՞ւմ եք նրանց:

– Ես ևս համակարծիք եմ այդ մշակութային գործիչների հետ և կարծում եմ, որ վարչապետը պետք է հեռանա: Ես այն մարդն եմ, ով նախկինում սատարում էր վարչապետին, սակայն հիմա իրավիճակն այլ է: Ինձ համար ցավալի է այս ամենը: Ցավում եմ այս մեծ հիասթափության համար:

նյութի աղբյուր՝ tema.am



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 180 - Today Page Visits: 5