Գեղարքունիքում բախվել են Mitsubishi Pajero io-ն ու 08-ը. ավտոմեքենաները հայտնվել են ձորում. կա 6 վիրավոր — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Գեղարքունիքում բախվել են Mitsubishi Pajero io-ն ու 08-ը. ավտոմեքենաները հայտնվել են ձորում. կա 6 վիրավոր

Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 22:00-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Շորժա գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Pajero io եւ ВАЗ 2108 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական ամբուլատոր կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են բախման հետեւանքով ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս եկած եւ ձորում հայտնված ավտոմեքենաները եւ սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 47 - Today Page Visits: 1