Փաշինյան. Ես շատ ուրախ եմ, որ այս բանակցությունների արդյունքում մենք գոնե ինչ-որ արդյունք ունենք — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 20th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Փաշինյան. Ես շատ ուրախ եմ, որ այս բանակցությունների արդյունքում մենք գոնե ինչ-որ արդյունք ունենք




Ես շատ ուրախ եմ, որ այս բանակցությունների արդյունքում մենք գոնե ինչ-որ արդյունք ունենք: Եւ այն քիչ կարեւոր չէ: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ՝ նկատի ունենալով Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքները: «Համոզված եմ, որ պայմանավորվածությունները, որոնք ձեւակերպված են մեր համատեղ հայտարարության մեջ, կարող են լրջորեն փոխել տարածաշրջանի տնտեսական տեսքը եւ լրջորեն մեծացնել ներդրումային ներուժը… Բայց, իմ կարծիքով, այս տնտեսական խնդիրները կդժվարանան հումանիտար խնդիրները չլուծելու պայմաններում, եւ,

իհարկե, արդեն ասացի, որ մեզ համար ամենազգայուն եւ ցավոտ հարցը ռազմագերիների, անհետ կորածների եւ զոհվածների մարմինների փոխանակման հետ կապված հումանիտար խնդիրն է:

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ այս դիրքորոշումը պաշտպանելու եւ սատարելու համար: Իհարկե, ձեր անձնական ներդրումը խաղաղ գործընթացում շատ, շատ շոշափելի է, հատկապես հիմա՝ հայտնի իրադարձություններից հետո: Հուսով եմ, որ այս բոլոր իրադարձությունների ֆոնին․․․ վստահ եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները կխորանան: Ռուսաստանը եղել եւ մնում է մեր հիմնական ռազմավարական դաշնակիցը… Նաեւ անվտանգության ոլորտում: Իհարկե, մենք պետք է քննարկենք ոչ միայն տարածաշրջանի ապագան, այլեւ երկկողմ հարաբերությունների օրակարգը: Եւ ես ուրախ եմ այս հանդիպման եւ այս հնարավորության համար»:



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 181 - Today Page Visits: 1