Իրանը պատվաստանյութերի 2 միլիոն դեղաչափ կներկրի Հնդկաստանից, Չինաստանից եւ Ռուսաստանից — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 27th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Իրանը պատվաստանյութերի 2 միլիոն դեղաչափ կներկրի Հնդկաստանից, Չինաստանից եւ Ռուսաստանից

2021 թվականի մարտի վերջին Իրանը Covid-19-ի դեմ պատվաստանյութերի երկու միլիոն դեղաչափ կներմուծի Հնդկաստանից, Չինաստանից եւ Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է Իրանի բժշկական խորհրդի նախագահ Մոհամեդ Ռեզա Զաֆարգանդին, փոխանցում է Mehr-ը:

«Իրանում արտադրված պատվաստանյութն ավելի հուսալի է, քան շատ արտասահմանյան պատվաստանյութեր, բայց քանի որ դրա արտադրությունը ժամանակ է պահանջում, պատվաստանյութերի շուրջ երկու միլիոն դեղաչափ կներկրվի Հնդկաստանից, Չինաստանից կամ Ռուսաստանից»,- ասել է Մոհամեդ Ռեզա Զաֆարգանդին մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով` Pfizer եւ Moderna պատվաստանյութերի գնումն Իրանի օրակարգում երբեք չի եղել` բարձր գների, տրանսպորտային խնդիրների եւ սպասարկման պահանջների պատճառով, սակայն Astrazeneca պատվաստանյութը, որն արտադրվում է Շվեդիայում եւ գիտականորեն ուսումնասիրվել է Անգլիայի Օքսֆորդ քաղաքում, կարող է պահվել Իրանում. այն գնման լավ տարբերակ է:

«Իրանի առողջապահության նախարարության որոշմամբ` մինչ մարտ ամիսը տարբեր աղբյուրներից Covid-19-ի դեմ պատվաստանյութերի շուրջ երկու միլիոն դեղաչափ կներկրվի, քանի որ պատվաստանյութերի ներքին եւ Կուբայի հետ համատեղ արտադրության համար ավելի շատ ժամանակ կպահանջվի»:

Զաֆարգանդին նաեւ պարզաբանել է, որ ներկայումս աշխարհում 290 ընկերություն կա, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են արտադրում: «Մեր հարեւան շատ երկրներ, ինչպիսիք են ԱՄԷ-ն եւ Բահրեյնը, նույնպես պատվաստանյութեր են գնել Չինաստանից, Թուրքիան 50 միլիոն դեղաչափ պատվաստանյութ է գնել Չինաստանից»:

«Covid-19-ի դեմ պատվաստանյութն արտադրվում է Իրանի եւ Կուբայի կողմից համատեղ` իրանական Պաստերի ինստիտուտի հետ համագործակցությամբ,- ասել է նա:- Փորձարկման առաջին եւ երկրորդ փուլերը կանցկացվեն Կուբայում` իրանցի գիտնականների հսկողության ներքո: Եթե ​​գնահատականները դրական լինեն, երրորդ փուլը կանցկացվի Իրանում եւ Կուբայում` միաժամանակ եւ համատեղ: Պատվաստանյութի արտադրությունը, հավանաբար, երեք ամիս կտեւի»:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 57 - Today Page Visits: 2