Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 17th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա




Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեսյբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

«Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն»,- գրել է Մանե Գևորգյանը։

Հունվարի 11-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացվելու են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ նախատեսվում է քննարկել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերը։



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 99 - Today Page Visits: 2