Ռուսաստանի ֆուտբոլային միությունը բանակցում է Ռուսաստանի Սպորտի նախարարության եւ ՌԴ Դաշնային բժշկա-կենսաբանական գործակալության հետ Ռուսաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստներին առաջնահերթության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստելու հարցով, հաղորդում է Միության մամուլի ծառայությունը։
Ազգերի լիգայի ժամանակ Ռուսաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստների կորոնավիրուսային թեստի պատասխանները եղել էին դրական եւ նրանք չէին կարողացել մասնակցել հանդիպումներին։ Ռուսաստանի հավաքականը չկարողացավ նվաճել Ազգերի լիգայի A դիվիզիոնի ուղեգիր։
Ռուսաստանում եւ մի քանի այլ երկրներում արդեն մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը։
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 51 - Today Page Visits: 1